«Կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի». Սերոբ Խաչատրյան
![]() Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկ Կրթության նախարարությանը Շատ լավ է, որ հախուռն հեռավար դասեր են արվում։ Բայց կա պետական կրթական ծրագիր, որը պետք է համակարգված իրականացվի։ Եթե դա չարվի, խնդիր է առաջանալու դասերը լրացնելու հետ կապված, որն ստեղծելու է խնդիրներ քննությունների, բանակի հետ կապված։ Այդ ամենից խուսափելու համար առաջարկում եմ հետևյալը։ Հ1-ի բովանդակային կառավարումը հանձնել Կրթության նախարարությանը։ Ուսպլանի պահանջներով ստեղծել և հրապարակել մեկ համազգային դասացուցակ՝ ըստ դասարանների։ Այս փուլում կարելի է որոշ առարկաներ չներառել դասացուցակում. Ֆիզկուլտուրա, երգ, տեխնոլոգիա և այլն։ Հ1-ի յուրաքանչյուր ժամը հատկացնել մեկ դասարանի դասերի։ Օրինակ՝ ժամը 10.00-11-ն անել առաջին դասարանի դասերը, 11-12-ը՝ 2-րդ դասարանի և այդպես շարունակ։ Հրավիրել լավագույն մասնագետներին, ովքեր իրենց դասարանին հատկացված ժամի ընթացքում կարճ ներկայացնեն օրվա 4-6 դասերը։ Կարճ կներկայացնեն դասի նյութը և կտան տնային աշխատանքներ։ Քանի որ ծնողների մեծ մասը տանն են, ապա նրանք պետք է հետևեն ու օգնեն, որ երեխաները կատարեն առաջադրանքները։ Դպրոցների ուսուցիչներն ստեղծում են խմբեր տարբեր հարթակներում և իրենց հերթին օգնում են աշակերտներին։ Ինտերնետ, համակարգիչ, սմարթֆոն չունեցող աշակերտների հետ կարելի է հեռախոսով աշխատել։ Հասկանում եմ, որ Հ1-ի համար դժվար կլինի օրական 12 ժամ ուղիղ եթեր կազմակերպելը, բայց, հանուն երեխաների կրթության իրավունքի, կարծում եմ՝ հնարավոր է»։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
