Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան

1067
Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 12:25
«Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Փեթակ» առևտրի կենտրոնի տնօրենը հրաժարվում է փակել շուկան: Փակ տարածքում վարակվելու ռիսկերը չափազանց մեծ են: Առևտրականները բողոքում են տնօրենի համառության առթիվ: Պահանջում են, որ պարետը որոշի փակել շուկան»: