Վարչապետը՝ մեկուսացված քաղաքացիների, սպառողական շուկայում իրավիճակի և ֆինանսական համակարգի մասին
![]() «Այս պահին ունենք կորոնավիրուսի 52 դեպք, որից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի: Ուզում եմ շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական, սոցիալական պատասխանատվության վրա, պետք է քաղաքացիական պատասխանատվության աստիճանը բարձրացնել, որ մարդիկ ինքնամեկուսանան»,- արտակարգ դրության առաջին օրվա ուղիղ եթերում ասաց վարչապետը: «Փառք Աստծո, այս պահի դրությամբ, ելնելով մեկուսացվածների առողջական վիճակից, ամեն ինչ ընթանում է նորմալ»,- հավելեց նա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև շուկայում տիրող իրավիճակին. «Խոսում են նրա մասին, որ սպիրտի գինն անտրամաբանական աճ է արձանագրել. նշեմ, որ դա կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Տեղի է ունենում գնային փոփոխություն՝ կապված նպարեղենի հետ, դա կապված է նրա հետ, որ մարդիկ խուճապային, ճգնաժամային գնումներ են անում: Կոչ կանեմ դադարեցնել այդ խուճապային գնումները: Ապրանքների պակասություն պահեստներում չկա»: Ինչ վերաբերում է ֆինանսական համակարգին, նրա խոսքով՝ այն կայուն է. «Միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդի, ԿԲ-ն էլ մեծ ծավալի արտարժույթ է գնել: Այստեղ խնդիր չունենք, ամեն ինչ լավ է»: Փաշինյանը խոսեց նաև տնտեսական քաղաքականությունից՝ ասելով, որ չեն ուզում շտապողական քայլեր անել. «Տնտեսական նպաստի տրամաբանությանը դեմ եմ: Պետք է ոչ թե տնտեսական նպաստ տանք, այլ ամեն ծախսվող կոպեկի հիմքում դնենք զարգացման ծրագիր, պետք է համոզվենք, որ աջակցության արդյունքում ընկերությունները, բիզնեսը դառնալու են ավելի մրցունակ, ուժեղ»,- ասաց Փաշինյանը: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
