Հայտնի է՝ որքան ժամանակով փակ կլինեն դպրոցները
![]() Հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում և կրթական այլ հաստատություններում հարկադրված արձակուրդը կտևի մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը: Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում կրթական հաստատությունների գործունեության սահմանափակման մասին ասվում է հետևյալը. «Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ»: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
