Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելը զբոսաշրջիկներին խնդրում է լքել երկիրը

1781
Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 15:55
Իսրայելը զբոսաշրջիկներին խնդրում է լքել երկիրը

Իսրայելի իշխանությունները խստացրել են կարանտինը և խնդրում են օտարերկրյա քաղաքացիներին վերադառնալ տուն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի նախարարությունների կողմից տարածված հաղորդագրությունները: Իսրայելի առողջապահության նախարարության 2020-ի մարտի 14-ի հրամանի համաձայն՝ զբոսաշրջիկները չեն կարող շարունակել ճանապարհորդությունն այցելելով տեսարժան վայրեր: Օտարերկրյա քաղաքացիները պետք է մնան հյուրանոցներում և հնարավորինս շուտ վերադառնան տուն:

Հյուրանոցներից պահանջվում է, որպեսզի միաժամանակ 10 անձից ավելի մարդ չգտնվի նույն տարածքում։