Մոսկվայում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը
Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին գրում է Ren.tv-ին։ Հարությունյանը հանձնվել է Տվերի տարածքային դատախազություն՝ արտահանձման վերաբերյալ ստուգումներ իրականացնելու նպատակով: Ըստ մեղադրանքների՝ Վ. Հ.-ն 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ ընդունելուց հետո նշանակվել է քննչական խմբի ղեկավար: Վերջինս նշված քրեական գործով նախաքննության ընթացքում ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում՝ փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00