Մեկ բուհ արդեն անցել է առցանց ուսուցման
![]() Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, ՀՊՄՀ կրթական գործընթացների կառավարման վարչությունը ուսումնասիրելով աշխարհի առաջավոր բուհերի փորձը, ինչպես նաև ուսումնական գործընթացում պարապուրդ չունենալու նպատակով առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին ու ամբիոններին վերակառուցել կրթական գործընթացը և ամբողջությամբ անցնել առցանց, հեռավար ուսուցմանը։ Առաջարկում ենք իրավիճակին համապատասխան շտապ վերաձևակերպել հարթակում դասընթացների էջերը, ընձեռնել ուսանողին հնարավորություն առցանց ստանալու թեմանները յուրացնելու համար անհրաժեշտ դասախոսությունների, գրականության աղբյուրների մասին լիարժեք տեղեկատվություն, սահմանել անհրաժեշտ առաջադրանքների կատարման համար ժամկետներ։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
