Բրազիլիայի նախագահը և նրա կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել
![]() ԱՄՆ այցի ընթացքում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և նրան ուղեկցող պատվիրակությունը նոր կորոնավիրուսի թեստ են հանձնել, երբ նախագահի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հաստատվել է վարակը: Այս մասին հաղորդել է G1 պարբերականը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բացի նախագահից, ով մարտի 21-ին կդառնա 65 տարեկան, թեստ է հանձնել նրա 37-ամյա կինը՝ Միշելը, ինչպես նաև նրա որդիներից մեկը՝ դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն: Ստուգում են անցել նաև պաշտպանության նախարարը՝ Ֆերնանդու Ազվեդոու-ի-Սիլվան, պետական անվտանգության ղեկավարը՝ Աուգուստու Հելենուն: Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստու Արաուժուն, ով դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներ ուղևորությունից, նույնպես ստուգվելու է վարակի ախտորոշման համար և 14 օր կանցկացնի կարանտինում։ Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։ |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
