Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը՝ ԵՊՀ ռեկտորի թեկնածու. «Ժամանակ»
![]() «Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում անակնկալներ են ի հայտ եկել։ Անակնկալներից մեկը Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյանի առաջադրումն է։ Անակնկալ է այնքանով, որ որևէ մեկի մտքով չէր անցնում ղարաբաղյան նախկին կլանային համակարգի ներկայացուցչի առաջադրման հնարավորությունը, ավելին՝ նրա կողմից իշխանության աջակցությունն ակնկալելը։ Այս առումով իշխանության տրամաբանությունը պետք է պարզ լինի, եթե ԵՊՀ ռեկտոր պետք է դառնա ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, որը հավատարմություն է հայտնել իր հովանավորներ Բարսեղ Բեգլարյանին, Ռադիկ Մարտիրոսյանին, քոչարյանամերձ գեներալներին և այլոց ու միշտ արտահայտվել դրա մասին, ապա պարզ չէ, թե վերջը ինչ է լինելու։ Ընդ որում՝ երբեմն հավատարմության դրսևորումները հասնում են զավեշտի։ Օրինակ՝ ԵՊՀ հարյուրամյակի միջոցառումներին Գերմանիայի Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Լանգերի գլխավորած պատվիրակության հետ ընթրիքի ժամանակ Սաղյանը ոչ միայն գովաբանել է իր նախկին հովանավորներին և ղարաբաղյան կլանն ու երկու նախկին նախագահներին, այլև հայտարարել է, որ սրանք Արցախը տալու են, իսկ Հայաստանն էլ լցնելու են իրենց նման «գալուբոյներով»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի թիմը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
