Դավիթ Սանասարյանի գործով հերթական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում լիազորությունները կասեցրած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով հերթական նիստը: Նախորդ նիստում դատարանն ապացույցների հետազոտում էր կատարել: Ընթերցվել էին հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման նպատակով գնման գործընթացին առնչվող փաստաթղթեր, նամակագրություններ, արձանագրություններ, մատակարարվող սարքերի վերաբերյալ տեխնիկական պարամետրեր: Դրանք ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը: Ապացույցների հետազոտումը կշարունակվի այսօրվա նիստում: Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
