Փաշինյանի «ռյուկզակն» իր ուսերին կրող Ղազար Ղազարյանը ԵՊՀ-ում հարց է լուծում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու և այլ դեպքերի հետևում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լևոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն: Մեր հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացանք, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատեց ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»: Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
