Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

«Ինքն ինձ հաղթեց». կուրթանեցի տղամարդը, որին վարչապետը հանդիմանել էր չաշխատելու համար

784
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 22:55
«Ինքն ինձ հաղթեց». կուրթանեցի տղամարդը, որին վարչապետը հանդիմանել էր չաշխատելու համար

«Երանի առողջություն ունենայի, դուրս գայի, աշխատեի, իմ տունն էլ ստեղծեի»,- Փաշինյանից ստացած հանդիմանություններից հետո իր առողջական վիճակի մասին պատմել է կուրթանեցի 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին վարչապետը հանդիմանել էր չաշխատելու համար: Ըստ երիտասարդի՝ ինքն ունի թոքերի, ողնաշարի լուրջ խնդիրներ: «Պարտադի՞ր է, որ, հեռու իրենից, կալյասկի վրա լինի: Փաշինյանն ասել ա՝ ձեռ էլ ունես, ոտ էլ, բայց չգիտի՝ մեջն ինչ կա»,- սրտնեղել է երիտասարդի մայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կուրթան գյուղում վարչապետին էր մոտեցել մի երիտասարդ՝ խնդրելով օգնել իրեն՝ տուն ձեռք բերել: Փաշինյանն ի պատասխան հանդիմանել էր՝ ասելով՝ ձեռք էլ ունես, ոտք էլ, գնա աշխատի, ստեղծի:

«Ինքն ինձ հաղթեց». կուրթանեցի տղամարդը, որին վարչապետը հանդիմանել էր չաշխատելու համար. տեսանյութը՝ Նյուզ.am-ի