ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
![]() Քոլորադոյում տեղակայված ոչ կառավարական «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ) կազմակերպությունը, որը հիմնվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է հրապարակել, որում նշվում է, որ 3 տարի առաջ նա ստեղծել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունները քննող հանձնաժողով: Այս ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են տարբեր դասախոսություններ, քննարկման հարթակներ, լսել հայ ու թուրք պատմաբանների, ցեղասպանագետների, հանդիպել են Ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, ուսումնասիրել ակադեմիական աշխատություններ, դիտել փաստավավերագրական ֆիլմեր: Արդյունքում, հանձնաժողովը որոշում է կայացրել քվեարկության դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, և անդամերի մեծամասնությունը 2020 թվականի մարտի 7-ին կողմ է քվեարկել: MMF-ն հիմնվել է 2003 թվականին և կապվում է թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
