«ՍԴ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել». Նիկոլ Փաշինյան
![]() Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև քաջարանցիներին: «Սահմանադրական դատարանին պետական ոչ մի մարմին չի կարող որևէ բան ասել, բայց ՀՀ-ում կա սուբյեկտ, որ կարող է ՍԴ-ին ուղարկել տուն, ու այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է: Մենք էսօր եկել ենք ձեզ ասենք հետևյալը՝ հեղափոխության կարևորագույն առաքելություններից մեկն է այնպես անել, որ ՀՀ-ում լինի սահմանադրական իրականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: «Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը որոշել են, իրար պաս են տվել. նա ասել ա ՝ վարչապետի պաշտոնն եմ քեզ տալիս, նա էլ՝ ՍԴ նախագահի: Ապրիլի 5-ին ժողովուրդը պետք է ՍԴ նախագահի պաշտոնը վերցնի Թովմասյանից, որովհետև Սերժ Սարգսայնը ոչ մի բան ա, որ ՍԴ նախագահի՝ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Հրայր Թովմասյանը ոչ մի բան ա, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին շնորհի կամ նվիրի: Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան ա, որ ժողովրդին պատկանող պաշտոնը որևէ մեկին նվիրի: Իշխանության ճակատագիրը որոշում է միայն ու միայն ժողովուրդը: Հարց կտաք՝ ՀՀ-ում վարչապետը, նախարարը, պատգամավորը բան չեն որոշո՞ւմ, իհարկե որոշում են, բայց որոշում ա մի պայմանով, որ ժողովուրդը նրան լիազորել ա որոշել կոնկրետ հարցեր»,- հավելեց Փաշինյանը: «Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել»,- եզրափակեց վարչապետը: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
