Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

1821
Երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ., 11:25
Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի մշակույթի նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ թեստի արդյունքները, որոնք արվել են վարակի ախտանիշների առաջացումից հետո, դրական են եղել:

Ներկայում Ռիստերը գտնվում է Փարիզի իր բնակարանում և իրեն լավ է զգում:

Նախարարությունը նաև հավելել է, որ անցյալ շաբաթ նախարարը մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որտեղ ախտորոշվել են վարակի մի քանի դեպքեր:

Վերջին տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.412-ի, մահացել է 25 մարդ: