#COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 113․358 է
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.754 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 113․358-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 28,673 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 3948 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 104 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է Ջիբրալթարը և Ֆարերյան կղզիները): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 686 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 59 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 4,009 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։ Սպիտակ տունը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի անցել կորոնավիրուսի թեստը՝ Ներկայացուցիչների պալատի երկու անդամների հետ զրուցելուց հետո, ովքեր կամավոր գտնվում են կարանտինային գոտում։ Առաջին կորոնավիրուսի վարակի դեպքը հայտնաբերվել է Մոնղոլիայում: Հիվանդն այնտեղ է ժամանել Ֆրանսիայից՝ տարանցիկ ճանապարհը եղել է Մոսկվայով։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է կորոնավիրուսի էպիկենտրոն՝ Ուհան քաղաք: Նա ստուգել է տեղական իշխանությունների աշխատանքը՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
