Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ.

Ուհանում 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել է

954
Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 16:10
Ուհանում 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել է

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը, 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել են՝ հիվանդների դուրս գրվելու պատճառով, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Մնացած հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ նրանք բուժում են ստանում։
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 110 հազարը, որոնցից շուրջ 62 հազարը բուժվել է, մահացել է գրեթե 3800 մարդ:
Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբից մահացության դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 22 մարդ, Չինաստանում մահացել է 3119 մարդ: