Սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի և Մերկելի սննդակարգերը․ #ElConfidencial
![]() Եվրոպական ճարպակալման բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է El Confidencial-ը: Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա Պուտինն իր տարիքի համար նախանձելի կազմվածք ունի: Նրա սննդակարգը ներառում է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն, երբ կենաց ասելու կարիք է լինում, նախընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար ներառում է՝ ձու կամ ձվածեղ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա՝ ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է, կազմված է հիմնականում կաթնամթերքից: Լավ մարզավիճակում մնալու համար նրան օգնում է սպորտով կանոնավոր մարզումները՝ լող, արևելյան մարտարվեստ, դահուկներ և հոկեյ: ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: ԱՄՆ-ի նախագահը 73 տարեկան հասակում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: Նա ալկոհոլ չի ընդունում, սակայն սիրում է գազավորված ըմպելիքներ: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
