Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Փորձագետները ներկայացրել են զենք արտահանող խոշոր երկրները

2151
Երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ., 19:15
Փորձագետները ներկայացրել են զենք արտահանող խոշոր երկրները

2015-2019 թվականներին սպառազինությունների համաշխարհային վաճառքի ծավալը նախորդ հնգամյա ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5,5%-ով, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ցույց են տվել առավել նկատելի աճ։ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է նոր զեկույցը։ Զենքի արտահանման առումով հինգ առաջատար երկրների ցանկում են ընդգրկվել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Միացյալ Նահանգները (23%) և Ֆրանսիան (72%) ցույց են տվել վաճառքների ամենաուշագրավ աճը վերջին հինգ տարիների ընթացքում՝ համեմատած 2010-2014թթ-ի հետ։ Միևնույն ժամանակ, ռուսական զենքի արտահանման ծավալը, ըստ SIPRI-ի, նշված ժամանակահատվածի համար նվազել է 18%-ով: