Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ու հիշեցրել
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով շնորհավորել է կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ ու հիշեցրել, որ գարնանային արձակուրդները չեն երկարաձգվի և մարտի 9-ից ուսումնական բոլոր հաստատություններում դասերը կվերսկսեն բնականոն հունով: «Առողջապահության նախարարության հետ միասին հետևել ենք ընդհանուր համաճարակային ֆոնին և արձանագրել ենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապօգնության կանչերի, սուր-շնչառական վարակներով հիվանդանոցային բաժանմունքներ դիմելիության թիվը նվազում է և որևէ պատճառ չկա դասերը չվերսկսելու համար: Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի հետ կապված հիմնական պատճառներից մեկը լարվածությունն էր, որն այժմ չկա: Փառք Աստծո, նոր դեպքեր չեն գրանցվել: Համաճարակային վիճակը վերահսկվում է: Այնպես որ, ամեն ինչ հանգիստ է: Այսպիսով՝ վաղը ուսումնական բոլոր հաստատություններում՝ մանկապարտեզներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, բուհերում դասերը կվերսկսեն»,- ասաց նախարարը: |

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով
174Երեկ, 20:36
«Ֆիզիկայի ուսուցիչնե՛ր, ես չեմ հիշում, որ պետությունը կործանողի դեմ մի բառ ասեիք». Աղասի Միքայելյան
249Երեկ, 19:12
«Գեղասար գյուղի դպրոցը և շատ այլ դպրոցներ ՔՊ-ն է փակում՝ գյուղերը դատարկելու նպատակով». Գառնիկ Դավթյան
171Երեկ, 18:42
«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
21021.11.2026, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
17821.11.2026, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18618.11.2026, 14:24
