Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Մարսի վրա հայտնաբերվել են կյանքի նոր նշաններ

1145
Կիրակի, 08 մարտի, 2020 թ., 11:55
Մարսի վրա հայտնաբերվել են կյանքի նոր նշաններ

ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարանի աստղաբիոլոգները Մարսի վրա հայտնաբերել են կյանքի գոյության նոր ապացույցներ, հայտնում է Phys.org կայքը:
Ավելի վաղ մոլորակի վրա հայտնաբերվել էին օրգանական միացություններ՝ տիոֆեններ: Գիտնականները առաջ են քաշել մոլորակի մակերևույթի վրա այդ միացությունների հավանական առաջացման տեսությունները:

Տիոֆենների առկայության երկու աբիոտիկ վարկած կա՝ երկնաքարերի բախումը Մարսի մակերևույթին և սուլֆատների ջերմաքիմիական վերականգնումը՝ 120 աստիճան ջերմաստիճանում:

Հնարավոր են նաև տիոֆենների ձևավորման մի քանի կենսաբանական եղանակներ: Միացությունները, հավանաբար, կարող էին ձևավորվել միկրոօրգանիզմների գործունեության ազդեցությամբ, որոնք գոյություն են ունեցել երեք միլիարդ տարի առաջ:

Հայտնի է, որ Մարսի վրա նախկինում շատ ջերմություն և խոնավություն է եղել: