Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 97․945 դեպք
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.552 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 97․945-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, մարտի 5-ի դրությամբ, Չինաստանից դուրս արդեն հայտնաբերվել է 14,768 վարակված անձ; վարակը հայտնաբերվել է 85 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է 5 երկիր), Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 267 մարդ: South China Morning Post-ի գնահատականներով՝ 3,383 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից, այդ թվում՝ 3,042-ը մայրցամաքային Չինաստանում: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 53 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: «Grand Princess» զբոսանավի վրա հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Զբոսանավը Հավայան կղզիներից ուղևորվում էր Սան Ֆրանցիսկո։ Մահացել է մեկ մարդ, ևս 21 ուղևորի մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի ախտանիշներ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ տարածքում կորոնավիրուսը հայտնաբերվել է 150 մարդու մոտ, 11 մարդ մահացել է: Պաղեստինում հայտարարվել է COVID-2019-ի տարածման սպառնալիքի ֆոնին արտակարգ դրություն է հայտարարել: Պաղեստինի վարչապետ Մոհամեդ Շթայենի խոսքով՝ երկրում մանկապարտեզներն ու դպրոցները ժամանակավորապես կփակվեն, իսկ օտարերկրյա զբոսաշրջիկների համար հյուրանոցների ամրագրումը նույնպես չեղյալ կհայտարարվի: Մեծ Բրիտանիայում գրանցել է կորոնավիրուսից առաջին մահը։ Մահացել է տարեց կին: |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
