Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

2563
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 13:30
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

Ֆրանսիացի պատգամավոր Ժան Լյուկ Ռեյտցերը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է France Bleu-ն:

68-ամյա խորհրդարանականը հոսպիտալացվել է ծանր վիճակում, նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժիշկները նրա մոտ հաստատել են SARS-CoV-2 վիրուսի առկայությունը: Մարտի 5-ի երեկոյան նա ախտանիշներով հոսպիտալացվել Է Մյուլուզ քաղաքի հիվանդանոց:

Պատգամավորից բացի, կորոնավիրուսը հայտնաբերվել է խորհրդարանի ճաշարանի աշխատակցի մոտ: Այժմ նա գտնվում է տանը՝ կարանտինում:

Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 423 դեպք, մահացել է 7 մարդ: