«Տպավորություն է, որ դուք կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում». Գևորգ Գորգիսյան
![]() ԱԺ-ում բուռն քննարկումներ ծավալվեցին «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» նախագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ: «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց. «Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել պատգամավորին, առանց խոչընդոտի, տեսակցել ձերբակալված ու կալանավորված անձանց: Առաջարկում ենք մերժել, քանի որ գործող օրենսդրությամբ որևէ արգելք չկա դրանում: Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ քննիչի որոշմամբ սահմանափակում է դրված լինում տեսակցելու վրա: Կոչ եմ անում դեմ քվեարկել»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Այո՛, պատգամավորներն ունեն անարգել մուտքի իրավունք, սակայն օրենքը մեկնաբանվում է Արդարադատության նախարարության կողմից, որ քննիչի արգելքի դեպքում չեն կարող, բայց արգելքը վերաբերում է նրանց, ովքեր կարող են ինֆորմացիա փոխանակել, կամ դուրս հանել, իսկ ովքեր կասկածում են պատգամավորներին, հանցագործության կանխավարկածով են առաջանորդում: Եթե այս նախագիծը չընդունվի, նշանակում է բան չի փոխվել երկում»: Թեման շարունակեց նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով իշխող մեծամասնությանը. «Նոր իշխանության օրոք փորձեցինք այցելել Արսեն Բաբայանին, ում գործով տարաբնույթ մեկնաբանություններ կային: Փորձեցինք իրենից պարզել իրավիճակը, ինչը մեզ արգելվեց: Մուտք գործեցինք ներս, հրավիրեցին, սուրճ հյուրասիրեցին, բայց դրա համար չէինք այդտեղ: Հարգելինե՛րս, տպավորություն է, որ դուք կրկին ապրում եք Հ1-յան Հայաստանում»: Ձայների 70 կողմ, 21 դեմ հարաբերակցությամբ՝ նախագիծն ընդունվեց: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
