«Արամ Վարդանյանի որդուն և տանը գտնվող բոլոր տղամարդկանց բերման են ենթարկել». փաստաբան
![]() «Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ ի՞նչ գործի մասին է խոսքը, որովհետև մեզ ոչինչ չի ներկայացվել»,- այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Ոստիկանների մուտք գործելու պահին Արամ Վարդանյանը տանը չի եղել: «Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում գիշերը կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն, և տանը գտնվող բոլոր տղամարդկանց»,- հավելել է փաստաբանը: Ըստ Լուսինե Սահակյանի՝ «Վստրեչի Ապերի» 5 տարեկան թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը: Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անդրադառնալով Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողություններին, հայտնել էին, որ դրանք իրականացվել են քրգործի շրջանակներում. ոստիկանության ծառայողներն ունեցել են անձին ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշում: Առավոտյան փաստաբան Երվանդ Վարոսյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ հարյուրից ավելի ոստիկաններ ներխուժել են Արամ Վարդանյանի տուն: |

«Պատերազմը վատ բան է, բայց ավելի լավ է, քան գառան նման դողալն ու մորթվելը». Կոնստանտին Տեր-Նակալյան
7403:06
«Որևիցե միջազգային կառույց ու օրենք չի կարողանում կանգնեցնել այս խելահեղությունը». Արթուր Ղազարյան
8800:54
«Ձեռքբերում եմ համարում թե՛ իսկական արևմտամետ, և թե՛ իսկական ռուսամետ ճանաչելը». Արա Պողոսյան
8500:42
«Զորի Բալայանը շատ լավ հասկանում էր՝ ով էր բերվել իշխանության, ու Արցախի համար դա ինչ գին կունենա». Ալեն Ղևոնդյան
8800:12
«Վարչապետը տասը հոգու ուղեկցությամբ մտնում է մանկապարտեզի խոհանոց՝ առանց հատուկ հագուստի». Հակոբ Բադալյան
8600:00
«Դավիթ Բաբայանի ծնունդն է. վստահ եմ, որ նա առավոտից մտքերով Արցախում է». Տիգրան Աբրահամյան
109Երեկ, 23:29
