Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի 95․169 դեպք
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.409 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 95․169-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս արդեն հայտնաբերվել է 12․668 վարակակիր, իսկ մեկ օրում հաստատվել է 2103 նոր դեպք: Վարակի դեպքեր են հայտնաբերվել 76 երկրներում (նախօրեին երկրների թիվը ավելացել է 4-ով), 214 մարդ մահացել է Չինաստանի սահմաններից դուրս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ, համաձայն Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրությունների, կորոնավիրուսի մասին տեղեկատվական հոսքերը գալիս են արտասահմանից: Նրանց նպատակն է խուճապ սերմանել Ռուսաստանի բնակչության շրջանում: Ռոսկոմնադզորը հայտարարել է սոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին ոչ ճիշտ հաղորդագրությունների արգելափակման մեկնարկի մասին: Western Union-ը նախազգուշացրել է դեպի Չինաստան դրամական փոխանցումների հետ կապված խնդիրների մասին, որոնք կապված են այն փաստի հետ, որ տեղական բանկերը փակում են սեփական մասնաճյուղերը, որտեղ փոխանցումները կանխիկացվում էին: Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 107-ի: Նախօրեին մահացել է 28 մարդ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
