«Գուցե ռեկտորի ընտրությու՞նն էլ մեյլերով իրականացվի». Դավիթ Ափոյան
![]() ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գուցե ռեկտորի ընտրությու՞նն էլ մեյլերով իրականացվի․․․ Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս նախադասությունը կարող էի գրել նաև չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ: Հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը: Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի անդամները զրկվում են քվեարկության ենթակա հարցերը քննարկելու հնարավորությունից: Այսօրվա «նիստի» օրակարգում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2018-2019 ուստարվա կատարողականի հաստատումը, եկամուտների և ծախսերի նախահաշվի հաղորդումը և այլն: Համաձայնվեք, որ անկարևոր հարցերը չէին դրված օրակարգում: Սրանից կարևոր էլ ի՞նչ հարց կարող է լինել Խորհրդի համար: Եթե հիշում եք, ժամանակին էլ փորձում էին նամակներով լուծարել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, քվեարկությանը չեմ մասնակցել: Ես «կնոպկա սեղմող» չեմ: Չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական և անտրամաբանական գործընթացների: Նիստը մեյլերով անցկացնելու հիմնական պատճառը վստահաբար այն է, որ Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայությունը դժվար է ապահովել: Բայց եթե Խորհրդի անդամները ժամանակ չունեն Խորհրդի նիստերին մասնակցելու համար, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց տրվում բուհի ամենակարևոր հարցերը լուծելու իրավունքը: Անհանգստացնողն այն է, ԵՊՀ-ն գտնվում է մի շատ կարևոր շրջափուլում: Առջևում ռեկտորի ընտրություններն են, որով պետք է ավարտվի այս երկարատև անցումային շրջանը: Բայց մի՞թե այդ կարևորագույն հարցերը վստահվելու է ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց: Գուցե ընտրությունն էլ մեյլերով իրականացնեն»: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
