Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ Զելենսկին առաջարկել է նոր թեկնածու
![]() Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը կրկին հրաժարական է ներկայացրել։ Նախօրեին «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը ներկայացրել է այդ մասին: Կառավարության հաջորդ ղեկավարը կլինի փոխվարչապետ Դենիս Շմիգալը, ում թեկնածությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկին, իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է աջակցել նրան։ Ալեքսեյ Գոնչարուկի պաշտոնաթողության հարցը բարձացվել էր հունվարին, երբ հրապարակվել էին ձայնագրություններ, որոնք վերաբերում էին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Գոնչարուկը Զելենսուն անվանել էր՝ «տնտեսական գործընթացների մասին պարզունակ պատկերացմամբ տգետ մարդ»: Ձայնագրության հրապարակումից հետո վարչապետը ներկայացրել էր հրաժարականի դիմումը, սակայն Վլադիմիր Զելենսկին չէր ստորագրել: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
