Ադրբեջանում համաներումը կտարածվի ավելի քան 20 հազար մարդու վրա
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ համաներման մասին օրենքի նախագիծը նախատեսում է «ազատել պատժից կամ քրեական պատասխանատվությունից այն անձանց, ովքեր մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, ինչպես նաև մասնակիցների հարազատներին, խոցելի խմբերին»։ Նշվում է, որ դատապարտյալներից ավելի քան 5000-ը կազատվեն ազատազրկումից, ավելի քան 3000 անձանց պատժի ժամկետը կկրճատվի, ավելի քան 7000-ը կազատվի ազատության սահմանափակումից, մոտավորապես 4000 դատապարտյալ կազատվի պայմանական դատավճիռներից, իսկ ավելի քան 1000 անձ կազատվի քրեական պատասխանատվությունից։ Ընդհանուր առմամբ, համաներումը կտարածվի ավելի քան 20 հազար մարդու վրա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
