Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

953
Չորեքշաբթի, 04 մարտի, 2020 թ., 11:00
ԱԺ-ն ընդունեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու նախագիծը

Ազգայի ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով:

«Անկախ հանգամանքներից՝ դա եղել է մարտական հերթապահության ժամանակ, հատուկ առաջադրանք կատարելու արդյունքում, թե թիկունքում, եթե վնասվածքը ստացել է հակառակորդի նախաձեռնած գործողության դեպքում, առաջարկում ենք ներառվի»,- նշել էր Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: