Արայիկ Հարությունյանը՝ գարնանային արձակուրդների մասին
![]() Հանրապետությունում սուր շնչառական՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխել մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Համաձայն ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանի հանձնարարականի՝ մարտի 2-ից 8-ը փակ կլինեն Կառավարությունն ուսումնասիրում է իրավիճակը և ամենժամյա ռեժիմով հետևում զարգացումներին: «Մեր երեխաների անվտանգությունը, առողջությունը և փոխվստահության մթնոլորտը մեզ համար կարևոր են, և այս որոշումը նաև որոշակի կանխարգելիչ նշանակություն կունենա: Հորդորում եմ հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ զերծ մնալ տարածվող լուրերից և շահարկումներից»,- ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Բացի այդ, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պաստառների տպագրման գործընթաց: ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերականով դիմել է դպրոցներին, նախնական և միջին, բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մշակութային օջախներին և մարզադպրոցներին՝ առաջարկելով իրազեկման նպատակով վերոնշյալ պաստառները փակցնել տեսանելի վայրում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
