Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է թույլատրել արտերկրից փոստով դեղ ուղարկել ՀՀ
![]() ԱԺ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացնում է «Դեղերի մասին» օրենքով լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը: «Բոլորս էլ շատ ժամանակ հանդիպում ենք գրառումների՝ ժողովո՛ւրդ, Մոսկվայից, Եվրոպայից ո՞վ կա, մի տուփ դեղ ա անհրաժեշտ: Գործող կարգավորման համաձայն, անձը կարող է սահմանը հատելուց տեղափոխել դեղը, բայց եթե պատվիրում է փոստային ծառայության միջոցով, արգելվում է ստանալ: Կարգավորմամբ առաջարկում ենք թույլատրել նաև փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը՝ ամսվա մեջ ոչ ավել, քան մեկ անգամ՝ ֆիզիկական անձի անունով. չափը սահմանում է Կառավարությունը»,- ասաց պատգամավորը: ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ ռիսկերը մեծ են. «Այս պահին աշխարհում տարածված է թմրանյութերի տեղափոխումը: Օրինակ, Հոլանդիայում, թույլատրվում է այս կամ այն դեղամիջոցը, բայց ՀՀ-ում՝ ո՛չ, ո՞նց ենք կարգավորելու սա. այսինքն, ավելացնելու ենք նարկոմանների թիվը»,- նկատեց պատգամավորը: Գաբրիելյանն արձագանքեց՝ լրացուցիչ վարչարարության արդյունքում է միայն հնարավոր դա կանխել. «Այսօր էլ տարբեր առարկաների մեջ փաթեթավորում են, շաբաթը մեկ տեսնում ենք՝ ինչպես են պատկան մարմինները դա հայտնաբերում»,- նշեց նա: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
