Աշխարհում գրանցված է #COVID_19 կորոնավիրուսի ավելի քան 90 հազար դեպք
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.151 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 90,8 հազարը: Մեկ օրվա ընթացքում Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են հիվանդության 125 նոր դեպք: Միևնույն ժամանակ, հիվանդանոցներից բուժված և դուրս գրվածների թիվը հասել է 47 204-ի: Ավելի քան 40 600 մարդ մնում է բժիշկների հսկողության տակ, քանի որ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ։ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարդությունների հետևանքով մահացությունների թիվը հասել է 2912-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 8000 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակման դեպքեր են գրանցվել 64 երկրում, 128 մարդ մահացել է Չինաստանի սահմաններից դուրս: Մոսկվայի իշխանությունները կչափեն մետրոյի ուղևորների ջերմաստիճանը: Նման քայլեր կձեռնարկվեն նաև դպրոցներում և մանկապարտեզներում: Իրանից, Չինաստանից և Հարավային Կորեայից ժամանող քաղաքացիները կմեկուսացվեն մայրաքաղաքի օդանավակայաններում և կստուգվեն կորոնավիրուսի վարակի հայտնաբերման համար: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ COVID-19-ով կորոնավիրուսով վարակվածների համար նոր դեղամիջոցները կարող են պատրաստ լինել ամռանը կամ աշնանը: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն էլ նշել է, որ իր երկիրը շուրջօրյա պատերազմ է սկսել կորոնավիրուսի դեմ: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Կորեայում գրանցվել է 600 նոր դեպք: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
