Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.

#COVID_19 կորոնավիրուսի պատճառով #Twitter-ի աշխատակիցներին առաջարկվել է աշխատել տնից

2153
Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 20:25
#COVID_19 կորոնավիրուսի պատճառով #Twitter-ի աշխատակիցներին առաջարկվել է աշխատել տնից

Twitter-ի ղեկավարությունն իր աշխատակիցներին խորհուրդ է տվել աշխատել տնից՝ նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Այս մասին հայտնել է ընկերությունն իր պաշտոնական բլոգում:
Ընկերության բլոգում հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ այս ցուցումը պարտադիր է Հոնկոնգի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի աշխատակիցների համար: Ընկերության ղեկավար Ջեք Դորսին հայտարարել է, որ չեղարկվել են բոլոր «ոչ կրիտիկական» ուղևորությունները և իրադարձությունները, ներառյալ Թեքսասում South մեդիա-համաժողովի անցկացումը: