Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Ինչո՞ւ են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները հիմա աշխատանքի». Սոֆյա Հովսեփյան

1022
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 14:20
«Ինչո՞ւ են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները հիմա աշխատանքի». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, թե ինչու են մանկապարտեզների և դպրոցների աշխատողները՝ ուսուցիչ, դաստիարակ և դայակ հիմա աշխատանքի, եթե կա նախարարի հրաման, ո՞վ է այն յոթգլխանի հրեշը, որ աշխատացնում է ամբողջ կազմին։

Մանկապարտեզներից մեկի տնօրենը հրավիրել է աշխատողներին՝ պատճառաբանելով, որ աշխատավարձ չեն ստանա։ Իսկ ձեզ ասե՞լ են, որ եթե հարկադիր արձակուրդ է՝ ելնելով այս պահին երկրի իրավիճակից, աշխատողին չեք վճարելու... Խենթանալ կարելի է»։