Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

575
Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 13:10
Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. ««Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2020-ի մարտի 1-ին կայացած նիստում, խորհրդի համապատասխան որոշմամբ, ՎՊՀ ռեկտոր է ընտրվել Ռուստամ Ռաֆիկի Սահակյանը։

Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող և հեռանկարային բուհ»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը»: