Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2912-ի․ վարակակիր է ավելի քան 89.000 մարդ
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 80.026 դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 89 հազարը: Մեկ օրվա ընթացքում Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են հիվանդության 202 նոր դեպք: Միևնույն ժամանակ, հիվանդանոցներից բուժված և դուրս գրվածների թիվը հասել է 44 462-ի: Ավելի քան 46 հազար մարդ մնում է բժիշկների հսկողության տակ, քանի որ սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց հետ։ Չինաստանում կորոնավիրուսի պատճառով բարդությունների հետևանքով մահացությունների թիվը հասել է 2912-ի: Մահացած 42 բոլոր հիվանդները եղել են Հուբեյ նահանգից, որը հանդիսանում է հիվանդության տարածման էպիկենտրոնը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Չինաստանից դուրս արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 7169 մարդ: Մեկ օրվա ընթացքում բժիշկները հայտնաբերել են 1160 նոր դեպք: Նոր կորոնավիրուսի մեծ բռնկումներ են տեղի ունեցել Հարավային Կորեայում (4,212 մարդ վարակվել է), Իտալիայում (1694) և Իրանում (978): Ընդհանուր առմամբ, այս վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 3044 մարդ, այդ թվում՝ 2912 մարդ Չինաստանում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
