«Ոսկեպարը գնդակոծվել է. ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում». Հրանուշ Խառատյան
![]() Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում Այս գիշեր Ոսկեպարում կրկին խոշոր տրամաչափի գնդացիրներից 2 ժամ գնդակոծվել է Ոսկապարը: Երկար ժամանակ չէր եղել: Վախնենամ՝ սա նախերգանքն է Ռուսաստանին ծնկի բերելու Էրդողանի հոխորտանքից հետո Բաքվում նախ Էրդողանի, ապա Մոսկվայից՝ Զասի այցելության հետևանքների: Մեծ վստահությամբ կարելի է ենթադրել, որ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացումներում Ադրբեջանի հնարավոր դիրքորոշումների հարցերը: 1920թ. այս կարգի այցելությունների արդյունքում Ադրբեջանը որոշեց ժամանակավորապես զոհաբերել Ադրբեջանի ինքնիշխանությունը, իշխանությունը հանձնել Ադրբեջանի բոլշևիկներին, դրա դիմաց ստանալ Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը, և Առաջին համաշխարհայինում պարտված Օսմանյան կայսրությանը Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ հարության շանս տալ՝ ի դեմս քեմալական Թուրքիայի հանրապետութան կայացման: Այդ ծրագրի հետևանքով մեր տարածաշրջանում որպես երկիր տուժեց գլխավորապես Հայաստանը, որպես ժողովուրդներ տուժեցին հայերը, հույները, քրդերը և բազմաթիվ փոքրամասնություններ: Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն տարածքներ շահեցին, այլև կարողացան կառուցել թուրքական էթնիկական ինքնություն, ինչն այսօր լուրջ դեր է խաղում Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ էթնիկական, թե՛ տարածաշրջանային քաղաքականություններում: Հարց՝ ի՞նչ է քննարկել Զասն Ադրբեջանում: Եթե Ոսկեպարի գնդակոծումն Ադրբեջան-Զաս համաձայնությունների շրջանակում է, Ռուսաստանի պետական/ամետ լրատվամիջոցները, բայց հատապես ԱԳՆ-ն կշարունակեն չմեկնաբանել այդ գնդակոծումը»: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
