Ծառուկյանի գազալցակայանում զուգարանների դռները փակ են․ ահազանգ
![]() Օրերս MAMUL.am-ի խմբագրություն էր դիմել մի կին, ով տեղեկացնում էր, որ Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններում կին վարորդների համար նախատեսված սանհանգույցները կողպած են, և հնարավոր չէ օգտվել դրանցից։ «Պահանջ էր դրվել, որ գազալցակայաններում նաև կին վարորդների համար սանհանգույցներ պետք է կառուցվեն: Կառուցեցին, սակայն կողպեքը դրեցին ու փակեցին: Օրերս «Մուլտի գազ» գազալցակայանների ցանցին պատկանող, «Ալմաստ» գործարանի մոտ, Ռուբինյանց փողոցի՝ դեպի Նորքի զանգված տանող հատվածում գտնվող գազալցակայանում սանհանգույց փնտրելիս նկատեցի, որ այն փակ է: Ըստ նրա՝ սանհանգույցի՝ կանանց համար նախատեսված բաժինը 1-1,5 տարի առաջ է կառուցվել։ Ավելին. սարսափելի վիճակում է տղամարդկանց սանհանգույցը․ կոտրված լվացարան, սանիտարական խայտառակ պայմաններ, ինչը նկատելի է նույնիսկ հեռվից: Հիշեցնենք, որ գազալցակայանները վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով ապահովված լինելն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի պահանջ է: Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն նաև սանհանգույցների մասին տեղեկացնող, ինչպես նաև դրանց գտնվելու տեղի վերաբերյալ նշում պարունակող ցուցանակով: Վերջերս սանհանգույցների խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Ն. Փաշինյանը: |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06

