Հայտնի են #Covid_19 կորոնավիրուսից ապաքինվելու ժամկետները․ ԱՀԿ
![]() Կորոնավիրուսից լիարժեք վերականգնումը տեղի է ունենում վարակի առաջին ախտանիշներն ի հայտ գալուց մոտավորապես 20 օր հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ և պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչին: Իր եզրակացություններում փորձագետը մեջբերել է վերջին ուսումնասիրությունների տվյալները: «Համաձայն մեր կլինիկական հանձնարարականների՝ հիվանդին կարող են դուրս գրել հիվանդանոցից վիրուսի ախտորոշման թեստի երկու անընդմեջ բացասական պատասխանից հետո: Թեստերն անցկացվում են մեկ օրվա տարբերությամբ: Ներկայումս առկա ուսումնասիրությունների հիման վրա՝ ախտանիշներնի հայտ գալուց և ամբողջապես վերականգնման ժամանակահատվածը մոտավորապես 20 օր է»,- նշել է Յազարևիչը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առաջացմանը, ապա դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ հիվանդությունը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
