«Այս պահին վարակի ներթափանցում չունենք». Հակոբ Ավագյան
![]() Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակի դեմ պայքարն էլ է ճակատամարտ։ Երբ մենք, շատերս ֆեյսբուքյան «ճակատամարտն» ավարտում, գնում քնում ենք մեր տաքուկ անկողիններում, այդ պահին մեր սահմաններին 24/7 ռեժիմով իրենց սահմանապահ ծառայությունն են իրականացնում մեր բժիշկ համաճարակաբանները, համաճարակաբանի օգնականները և այլք։ Իսկ գուցե լավ կլիներ՝ ստանայինք նամակներ, որ ինչ-որ ուսանանողական խումբ կամ այսինչ մասնագիտական խումբը պատրաստ է անհրաժեշտության դեպքում կամավոր աջակցել ծառայություն իրականացնող պետական հիմնարկներին... Իհարկե, ոչ ոք չգիտի, թե դեռ ինչքան կտևի այս ճակատամարտը, որում մասնակից են հարյուրավոր մեր հայրենակիցներ, իհարկե, ես չեմ ասում, որ այդ պայքարում չունենք թերություններ և այդ ամբողջ հակահամաճարակային միջոցառումները մեր երկրում իդեալական արվում են, մեր երկիրը 100 տոկոսով զերծ կմնա վարակի ներթափանցումից, ոչ... Բայց գոնե այս պահին կարող ենք ասել, Փառք Աստծո, որ այս պահին վարակի ներթափանցում չունենք, ունենալու դեպքում էլ իրավիճակը մեր երկրում վերահսկելի է։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
11214.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
15913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
13712.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
15010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18907.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19907.09.2026, 14:12
