Փարիզում կրկին խոշոր հրդեհ է. ամենամեծ կայարաններից մեկը հրկիզել են
![]() Փարիզում կրկին խոշոր հրդեհ է՝ այրվում է Ֆրանսիայի 6 ամենամեծ երկաթուղային կայարաններից մեկը՝ Լիոնի կայարանը: Հրշեջները հայտարարել են, որ կրակը մեկուսացված է, տարհանվել են ուղևորներն ու աշխատողները: Կան տեղեկություններ, որ հրդեհը միտումնավոր հրկիզման արդյունք է: Այն հրկիզել են մարդիկ, ում դուր չի եկել կոնգոլեզյան արտիստ Ֆալլի Իպուպայի համերգը, որը պետք է տեղի ունենար 19:00-ին՝ կայարանի մոտ գտնվող AccorHotels Arena համերգասրահում: Frans Press-ը հայտնում է, որ անհայտ անձինք հրկիզել են աղբամաններն ու կայարանի պատին կապած մոտոցիկլետները: Նրանք նաև փորձել են բարիկադներ սարքել՝ խանգարելով հրշեջներին: Ոստիկանությունն առայժմ հրաժարվում է հրդեհի պատճառների մասին պաշտոնական հայտարարություն տալուց: Ֆրանսիայում և Բելգիայում ապրող կոնգոլեզները պարբերաբար ընդդիմանում են Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արտիստների ելույթներին, որոնց նրանք մեղադրում են երկրի նախկին նախագահ Ժոզեֆ Կաբիլայի և նրա հաջորդի՝ Ֆելիքս Չիսեկեդիի հետ կապեր ունենալու համար: 2017-ին Ֆալի Իպուպայի համերգները չեղարկվեցին Ֆրանսիայում և Բելգիայում՝ հանրային կարգի տապալման վտանգի պատճառով:
|

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
