Ինչպես տարբերակել կորոնավիրուսը գրիպից ու ինչպես պաշտպանվել
![]() Ռուսաստանցի երիտասարդ բժիշկն, ով այժմ աշխատում է Չինաստանում՝ Շենչժենի հիվանդանոցում, մի քանի խորհուրդներ է տվել նոր տեսակի կորոնավիրուսը սովորական գրիպից տարբերակելու և պաշտպանվելու համար: Եթե դուք մրսածության ժամանակ հարբուխ ունեք ու խորխ կա, ապա դուք չեք կարող վարակված լինել կորոնավիրուսով: Կորոնավիրուսը թոքաբորբ է՝ չոր հազ՝ առանց հարբուխի: Սա տարբերակելու ամենահեշտ միջոցն է: Ուհանից տարածվող վիրուսը ջերմակայուն չէ և վերանում է 26-27 աստիճան Ցելսիուս ջերմության պայմաններում: Ուստի տաք թեյ շատ խմեք, երկար մնացեք արևի տակ: Տաք ջուրը դեղամիջոց չէ, օգտակար է առողջության համար և արդյունավետ՝ բոլոր վիրուսների դեմ պայքարում: Վիրուսը բավականին մեծ է չափերով: Բջջի տրամագիծը 400-500 նմ է: Ուստի սովորական բժշկական դիմակը կարող է այն զտել: Եթե վիրուսն ընկել է մետաղական մակերեսի վրա, այն կապրի առնվազն 12 ժամ: Ուստի, եթե դուք դիպել եք ինչ-որ մետաղական մակերեսի, լավ լվացեք ձեռքերը: Կտորեղենի վրա վիրուսը ապրում է 6-12 ժամ: Սովորական լվացքի փոշին, ամենայն հավանականությամբ, այն կսպանի: Բավական է հագուստը դրսում չորացնել՝ վիրուսներն սպանելու համար: Երբ վիրուսը հայտնվում է օրգանիզմում, առաջանում է կոկորդի չորություն, որը հանդիպում է նաև անգինայի դեպքում: Այս զգացողությունը պահպանվում է 3-4 օր: Այնուհետև վիրուսը կխառնվի քթային հեղուկի հետ, կընկնի շնչափող, այնուհետև՝ թոքեր՝ հարուցելով թոքաբորբ: Այս գործընթացը կտևի 5-6 օր: Կորոնավիրուսային թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմաստիճան և դժվարացած շնչառություն: Քթի փակվածությունը նման չէ սովորական փակվածության, տպավորություն է, թե խեղդվում եք: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Կանխարգելման մասին Վարակվելու ամենատարածված ձևը հիվանդ մարդկանց դիպչելն է, ուստի պետք է հաճախ լվանալ ձեռքերը: Վիրուսը ձեռքերին կապրի միայն 5-10 րոպե, սակայն դա բավական է, որ դուք մի քանի անգամ անգիտակցաբար ձեռքը տանեք քթին, աչքերին, բերանին՝ վարակելով ինքներդ ձեզ: Կարելի է նաև Բետադինով հաճախակի ողողել կոկորդը՝ վանսազերծելու համար վիրուսները, որոնք դեռևս կոկորդում են: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
