Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ռուսաստանն Իդլիբի ավիահարվածների գրոհայինների շարքում թուրք զինծառայողների առկայության մասին է հայտարարել

786
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 13:00
Ռուսաստանն Իդլիբի ավիահարվածների գրոհայինների շարքում թուրք զինծառայողների առկայության մասին է հայտարարել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է՝ սիրիական զորքերը գնդակոծել են, քանի որ ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվել են թուրք զինծառայողներ, հայտնում է ТАСС-ը։ «Փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Բեհուն բնակավայրի շրջանում սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են կատարել: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել ու թիրախում հայտնվել են նաև թուրք զինծառայողներ, որոնք գտնվել են ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում»,- նշում են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Համաձայն թուրքական կողմի՝ «Հաշտեցման ռուսական կենտրոն»-ին տրամադրված կոորդինատների, Բեհունի շրջանում թուրքական զինված ուժերի որևէ ստորաբաժանում չի եղել և չպետք է լիներ»,- ասվում է հայտարարության մեջ: