«Սերժ Սարգսյանն իր մեղադրանքին ոչ համապատասխան պատասխան է տվել». Անդրանիկ Քոչարյան
![]() Սերժ Սարգսյանն իր դատավարության առաջին օրը դիմելով իր աջակիցներին՝ ասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նորմա՞լ են այդ հայտարարությունները, թե՞ կարող են այս կամ այն կերպ վնասել. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Սերժ Սարգսյանն իր մեղադրանքին ոչ համապատասխան պատասխան է տվել: Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, Սերգո Կարապետյանի ցուցմունքին, իր թիմակից Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանն այդ ոչ իրավական գործընթացին՝ նախկինում իր պաշտոնավարման ժամանակ, իսկ Արցախի հետ կապված խնդիրներին այսօրվա իշխանություններն այնպիսի հստակ ձևակերպում և անվանում են տվել՝ «Մյունխենյան սկզբունքներ», որ Սերժ Սարգսյանի հայտարարությունների հետ բացարձակ կապ չունեն»: Հարցին՝ ե՞րբ են պատրաստվում հարցաքննել Սերժ Սարգսյանին, Ա. Քոչարյանն արձագանքեց. «Երբ ուզեք: Եղե՞լ է ես մի բան ասեմ՝ ուշանա: Հասունացած պտուղը պետք է քաղել»:
Տեսանյութը՝ Ազատության |

«25 տարի բռնաբարես քո իսկ վաստակը այնպես, որ վերջում քեզ համոզեն, որ այդ ամենը խաբկա՞նք էր». Գեղամ Օհանյան
11500:48
«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
106Երեկ, 23:54
«Սուրեն Պապիկյա՛ն, փորձենք խոսել ոչ թե գնահատականներով, այլ փաստերով ու թվերով». Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
109Երեկ, 23:18
«Ինչու է Մերցը խոսում Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին». Հակոբ Բադալյան
119Երեկ, 22:48
«Բագրատ Սրբազանի դեմ իշխանության ապօրինի գործողությունները բազմաշերտ են». Տիգրան Աբրահամյան
100Երեկ, 22:36
«Որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք». Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
128Երեկ, 22:06
