ԿԳՄՍ նախարարությունն օրենք է խախտում. ՀՊՏՀ ուսանողներ
![]() Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունն օրենք է խախտում: «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի պաշտոնավարումն արհեստականորեն ձգձգելն այնքան բացահայտ հովանավորչությամբ է կատարվել, որ ԿԳՄՍ նախարարությունն այժմ չի կարողանում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության հարցումներին պատասխանել: Պարզապես չգիտեն՝ ինչպես հիմնավորել բացահայտված կեղծիքները: Ահա այս պարզ հարցերին, որոնց պատասխանները մի քանի րոպե են պահանջում, նախարարությունը 5-օրյա ժամկետի փոխարեն 30-օրյա ժամկետում է պատրաստվում պատասխանել: Խնդիրն այն է, որ ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, եթե հարցմանը պատասխանելու համար «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտություն կա, ապա 5-օրյա ժամկետում այդ անհրաժեշտության մասին հայտնելուց բացի՝ պետք է նշվեն նաև դրա ՊԱՏՃԱՌՆԵՐԸ: Ինչպես տեսնում ենք, նախարարության պատասխանում պատճառները նշված չեն: Հասկանալի է, որ հարցերն այնքան պարզ են, որ դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանք կատարելու պատճառներ հորինելն ուղղակի անհնար է, ուստի՝ կեղծիքը կոծկելու միակ տարբերակը օրենքի խախտումն է եղել: Բայց, ինչպես արդեն բազմիցս ապացուցել ենք մեր պայքարի ընթացքում, կեղծիքները մեզանից կոծկել նույնիսկ օրենքի խախտումով է անհնար. նոր հարցումով ուսանողներից մեկն արդեն դիմել է նախարարին՝ խնդրելով 3 նախադասությամբ նկարագրել այդ «լրացուցիչ աշխատանքը», որի համար 30 օր են պահանջել: Կարծում ենք՝ արդեն բոլորն են հասկացել, որ անիմաստ է հուսալ, թե կեղծիքների և անարդարության դեմ մեր պայքարը կարող է ինչ-որ պահի դադարել: ![]() |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12

