Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան որոշել է չարգելափակել փախստականների մուտքը Եվրոպա․ #Reuters

1988
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 19:20
Թուրքիան որոշել է չարգելափակել փախստականների մուտքը Եվրոպա․ #Reuters

Թուրքիան որոշել է չարգելափակել սիրիացի փախստականներին՝ ցամաքով կամ ծովով հասնել Եվրոպա: Այս մասին Reuters գործակալությանը հաղորդել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան:

«Բոլոր փախստականները, ներառյալ սիրիացիները, այժմ կարող են հատել Եվրոմիության սահմանը»,- նշել է նա:

Պաշտոնյան ասել է, որ նախօրեին Թուրքիայի ոստիկանությանը և ծովափնյա պահապաններին հրամայվել է չխոչընդոտել սիրիական Իդլիբ նահանգից փախստականների նոր հոսքը դեպի Եվրոպա՝ ցամաքային և ծովային անցակետերում: