Ա. Գրիգորյանը՝ Իրանի հետ սահմանին մարդատարների առկայության մասին
Փետրվարի 25-ին ուժի մեջ մտավ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին: Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն ցամաքային հաղորդակցության դեպքում՝ ԻԻՀ-ից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Սակայն օրերս սյունիքյան լրատվամիջոցները համացանցում տեսանյութեր էին հրապարակել այն մասին, որ բեռնատարներից բացի, նաև մարդատար մեքենաների ելումուտ կա: Այս առիթով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 28-ին լրագորղներիի հետ զրույցում նշեց, որ իր տեղեկություններով (դա ամեն դեպքում կճշտվի) կադրերը տվյալ օրվա չեն եղել: «Իրականում սահմանափակումներն աշխատում են, միջոցներ ձեռնարկվել են, այդ միջոցներն արդյունավետ աշխատում են: Ձեռնարկված քայլերը և ՀՀ-ում այս պահին տիրող իրավիճակը խոսում են այն մասին, որ բոլոր գործողություններն արդյունավետ են»,- պնդեց Ա. Գրիգորյանը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18