Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է 3622 մարդ, ամբողջ աշխարհում՝ 36 117 մարդ
![]() Անցած մեկ օրում Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 44 դեպք, վարակման 327 նոր դեպք (մեծ մասը՝ Հուբեյ նահանգում, 318 մարդ), մահացածների ընդհանուր թիվը հասել է 2788 մարդու, հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Ընդհանուր առմամբ՝ վիրուսից կարողացել են ապաքինվել 36 117 հիվանդ, իսկ վարակակիր է համարվում 78 824 մարդ, վիրուսի կասկածանքով ստուգում է անցել ավելի քան 656 000 մարդ։ Բելառուսում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը: Հիվանդն Իրանի քաղաքացի է, ով ժամանել է Բաքվից: Այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նոր COVID-19 կորոնավիրուսի վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Նիգերիայում, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունը հաստատվել է Լագոսում գտնվող հիվանդի մոտ: Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: Վարակման դեպքերի թիվը հասել է 2022-ի, նախօրեին հիվանդների քանակն ավելացել է 256-ով: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
