Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը․ Ադրբեջանը դա հերքում է
![]() Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն և Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել են, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվելուց հետո երկրի կառավարության որոշմամբ՝ 2 շաբաթով փակվել է Ադրբեջանի հետ սահմանը. հայտնում է Новости-Грузия-ն: «Խուճապ չկա, քանի որ մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանում համաճարակ չլինի»,- նշել է Տիկարաձեն, որը մինչ ճեպազրույցը հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետի հետ: Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունը. այդ մասին հայտնում է Day.Az-ը՝ հղում անելով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գրասենյակին։ «Վրաստանը չի փակել Ադրբեջանի հետ սահմանը կորոնավիրուսի վտանգի պատճառով: Իրոք, կան սահմանափակումներ, բայց դրանք վերաբերում են միայն Իրանի սահմանը հատող իրանցիներին»,- նշել են գերատեսչությունում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
